Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին․ Փաշինյան

Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին․ Փաշինյան

Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին, այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավելի քան 500 մարմին այս պահին ճանաչման փուլում է, մեծ հավանականությամբ, ցավոք սրտի, այս մարմիններն անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են»,- հայտնեց Փաշինյանը։

«Նոյեմբերի 9-ից այս կողմ նույնականացվել ու հարազատաներին է հանձնվել 135 մարմին, այս գործընթացը կշարունակվի», - ասաց վարչապետը։

Նա նշեց՝ կա անհետ կորածների ևս մեկ խումբ, որի մասին ինքն այս պահին չի ցանկանա բարձրաձայնել։

«Ուզում եմ ասել, որ նրանց հետ կապված կոնկրետ աշխատանք է տարվում, բայց որևէ կերպ հիմա այդ աշխատանքի մասին չեմ կարող խոսել։Չճանաչված մարմինների մեծ մասի ճանաչումից հետո սգո օր կհայտարարվի։Պետք է լինի մորմոքի մի շրջան ու այն պետք է ապրենք իրար հետ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։