Հրավիրել, հետո փոշմանել են, որովհետև ՔՊ-ի թանին թթու է ասել

Հրավիրել, հետո փոշմանել են, որովհետև ՔՊ-ի թանին թթու է ասել

Լավ էլ տեղը գտել են։ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման  բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը, որի բանախոսն էր  Նիկոլ Փաշինյանը: Թատրոնին հրավիրված էր  շուրջ 600 մասնակից, ովքեր նախկինում մասնակցել էին Փաշինյանի և  Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։ Դերասանները ՔՊ-ից էին,- հատիկ առ հատիկ նայում, զմայլվում էի նրանց վարպետաց խաղով։  

Բայց կային թատերական գործիչներ, որոնց չէի ճանաչում, բայց որը հիմք չէր տալիս մտածելու, ինչպես օգտատերերն են գրում, որ «սաղ իրենք են»։ Բայց թատրոնի մասին Փաշինյանի էջում մի օգտատիրոջ գրառումը ստիպեց ինձ, որ ես էլ հավատամ, որ «սաղ իրենք են» , որ «իրենք իրենցով» հավաքվել ու ներկայացում են տալիս։ Ասեմ , որ ուշադիր հետևեցի նրա պրոֆիլին, իրավագիտական կրթություն ունի և տեսա, որ նրա գրածը համապատասխանում է իրականությանը՝ վերջին շրջանում «թթու խոսքեր է ասել», հակադարձել ՔՊ-ին։ Ներկայացնում եմ գրառումը․ 
Anjelika Grigoryan
Ինձ էլ էին հրավիրել, համաձայնությունս ուղարկել էի, հետո պատասխան նամակ չուղարկեցին, ինչա թե վերջերս սկսել եմ ՔՊ֊ին հակադարձել, և մի քանիսի տեսադաշտում եմ։ Սա է Ձեր մենտալիտետը, հարգելի իշխանաց իշխանավորներ։
Փաստորեն հրավիրել, հետո փոշմանել են, որովհետև ՔՊ-ի թանին թթու է ասել ․․․ Այսինքն բոլոր հրավիրյալները ուղնուծուծով մահապարտ ՔՊ-ականներ են։ Իրենք իրենց կրթում են։ Ասեմ, որ վատ գործ չեն անում․ դրա կարիքը շատ ունեն։