Չինաստանը Ուկրաինա խաղաղապահներ չի ուղարկելու․պաշտոնական Պեկինը հերքում է

Չինաստանը Ուկրաինա խաղաղապահներ չի ուղարկելու․պաշտոնական Պեկինը հերքում է

Չինաստանի ԱԳ նախարարությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե Չինաստանի ներկայացուցիչները քննարկում են Ուկրաինայում՝ պատերազմի ավարտից հետո խաղաղապահներ տեղակայելու հարցը։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ խոսնակ Գո Ծյակունը։ «Ուզում եմ ընդգծել, որ եղած տեղեկատվությունը ամբողջովին չի համապատասխանում իրականությանը,- ասել է չինական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նա նաեւ ասել է, որ Չինաստանը մտադիր է շարունակել աշխատանքը միջազգային հանրության հետ՝ խաղաղության բանակցությունների առաջմղման եւ կրակի դադարեցման ու հակամարտության ավարտի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

Ավելի վաղ, գերմանական Welt am Sonntag պարբերականը, սեփական աղբյուրներին հղում տալով, հայտարարել էր, որ Չինաստանում քննարկում է ԵՄ երկրների հետ՝ Ուկրաինայում պատերազմից հետո հնարավոր խաղաղարար առաքելությանն իր մասնակցության հարցը։