Ինչու պարտվեց Արգենտինայի հավաքականը․ Արգենտինայի մարզչի մեկնաբանությունը

Ինչու պարտվեց Արգենտինայի հավաքականը․ Արգենտինայի մարզչի մեկնաբանությունը

Այսօր՝ Նոյեմբերի 22-ին, Կատարում ընթացող Աշխարհի 2022 թվականի առաջնության անդրանիկ տուրի շրջանակում առաջին սենսացիան գրանցվեց։ Մրցաշարի ֆավորիտ Արգենտինայի հավաքականը զիջեց Սաուդյան Արաբիային 1-2 հաշվով։ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ  Լիոնել Սկալոնին անդրադարձել է պարտությանը։

«Իսկապես տխուր օր է մեզ համար, բայց պիտի գլուխներս բարձացնենք ու շարժվենք առաջ, այլ տարբերակ կարծես չկա էլ։ Պարտությունը վերլուծելու ժամանակ չունենք, միայն կարող եմ ասել, որ հաջող առաջին խաղակես անցկացրինք, սակայն երկրորդը շատ անհաջող ստացվեց մեզ համար»,- ասել է Արգենտինայի գլխավոր մարզիչը։

«Այո, մենք ֆավորիտ էինք համարվում խաղից առաջ, բայց սա ևս ցույց տվեց, որ ֆուտբոլում անակնկալներ լինում են։ Այն, ինչ չստացվեց մեզ մոտ, պիտի կիրառենք առաջիկա հանդիպումներին»,- հավելեց նա։