ԱՄՆ-ում առաջարկել են 350 միլիարդ դոլար հատկացնել՝ Չինաստանի հետ մրցակցությանը

ԱՄՆ-ում առաջարկել են 350 միլիարդ դոլար հատկացնել՝ Չինաստանի հետ մրցակցությանը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը Սենատուն օրինագիծ է ներդրել շրջանառության մեջ, որով առաջարկում է հատկացնել 350 միլիարդ դոլար՝ ամերիկյան տնտեսության ամրապնդման համար՝ Չինաստանի տնտեսությանը դիմակայելու համար։ Այս մասին հայտնում է Սենատի արտաքին գործերի կոմիտեի տարածած հայտարարությունը։ Օրինագիծը նախատեսում է զգալի նոր ներդրումներ հանուն այն բանի, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի ԱՄՆ տնտեսությունը։ Հատկացումը Սենատի դեմոկրատների կողմից համարվել է կարեւոր, որպեսզի հնարավոր լինի 21-րդ դարում մնալ մրցունակ եւ դիմակայել Չինաստանի տնտեսական ճնշմանը։