Հասարակություն

Ինչ առողջական խնդիր ունի Բագրատ սրբազանը

Ինչ առողջական խնդիր ունի Բագրատ սրբազանը

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը առողջական խնդիրներ ունի, նրան տեղափոխել են «Իզմիրլյան բժշկական կենտրոն»: Ապա Սրբազան շարժումը ստիպված էր հայտարարություն տարածել. 

«Հաշվի առնելով մեր հայրենակիցների անհանգստությունը և լրատվամիջոցներով տարածված հակասական տեղեկությունները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։ Սրբազան հայրը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է և առաջիկա հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում՝ ավանդական ձևաչափով»։

Եւ իսկապես` նա մի քանի օր բաց թողեց նախապես ծրագրված միջոցառումները, ապա կրկին հայտնվեց ասպարեզում: Սակայն չգիտես ինչու` շարժման անդամները որոշեցին գաղտնի պահել նրա վատառողջության իրական պատճառը: Մինչդեռ աշխարհում ընդունված է, որ հանրային գործիչների առողջական վիճակի մասին օպերատիվ եւ ճշգրիտ տեղեկատվություն հաղորդվի հանրությանը, ոչինչ չթաքցնելով:

Մենք տեղեկացանք, որ Բագրատ սրբազանի արյան մեջ շաքարի պարունակությունն էր կտրուկ բարձրացել եւ դա էր հոսպիտալացման բուն պատճառը: Այժմ խնդիրը կարգավորվել է` շաքարի քանակն իջեցվել է եւ նորմայի սահմաններում է: 

Մերձավորներից ոմանք կարծում են, որ պատճառը վերջին ամիսների ծանր, ամենօրյա աշխատանքն էր, սրբազանի օրգանիզմը չի դիմացել չափից դուրս մեծ ծանրաբեռնվածությանը եւ շաքարի մեծ տատանումը` օրգանիզմի բնական ռեակցիան է եղել դրան:

Արեգ Մարգարյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image