11 տարի անց. Էրդողանը հայտնել է Սիրիայի հետ սահմանին անցակետ բացելու մասին
Թուրքիան Սիրիայի հետ իր սահմանին բացում է «Յայլադաղը» անցակետը, որպեսզի ապահովի իր հյուրընկալած միլիոնավոր սիրիացի միգրանտների անվտանգ և կամավոր վերադարձը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters-ը։
Անցակետը փակ է 2013 թվականից՝ սահմանի մոտ մարտերի պատճառով։
«Մենք բացում ենք «Յայլադաղը» սահմանային անցակետը՝ խցանումները կանխելու և տեղաշարժը հեշտացնելու համար։ Մենք կկառավարենք նաև միգրանտների կամավոր վերադարձի գործընթացը»,- ասել է Էրդողանը։
Կարծիքներ