Նախարարն ամուսնու հետ սեռական ոտնձգության է ենթարկել իր դստերը

Նախարարն ամուսնու հետ սեռական ոտնձգության է ենթարկել իր դստերը

Իսրայելի բնակավայրերի և ազգային առաքելությունների նախարար Օրիտ Ստրոկի դուստրը՝ Շոշանա Ստրոկը, ասել է, որ սեռական բռնության է ենթարկվել մոր, հոր և իր եղբայրներից մեկի կողմից։

Շոշանա Ստրոկը լուրջ մեղադրանքներ է ներկայացրել իր ընտանիքի հասցեին սոցիալական ցանցերի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով։

Աղջիկը, ըստ որոշ տեղեկությունների, ապրում է Իտալիայում:

Սկանդալային տեսանյութում նա պնդել է հետևյալը. 

«Ինձ բռնաբարել են մայրս՝ Օրիտ Ստրոկը, հայրս և եղբայրս»։

Նա նաև հայտարարել է, որ իր կրտսեր եղբայրներն ու քույրերը նույնպես ենթարկվել են բռնության և այդ մեղադրանքների մասին հայտնել է ոստիկանություն:

Չնայած բողոքից հետո պաշտոնական հետաքննություն է սկսվել, մանրամասները մնում են գաղտնի: