Եթե մի սարի անունը Ամուլսար է, ինչի համար ենք կռիվ անում

Եթե մի սարի անունը Ամուլսար է, ինչի համար ենք կռիվ անում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«-Եթե մի սարի անունը Ամուլսար է, ինչի համար ենք կռիվ անում, չեմ հասկանում։ Հլը կենտրոնացեք, մի հատ, հլը պատկերացրեք, վերլուծեք մի քիչ։ Ամուլսար։ Այսինքն ամուլ-սար։ Գիտե՞ք, թե ինչի համար են ասում ամուլ։ Այսինքն անպտուղ, դատարկ, սին, հավայի, ներողություն արտահայտությանս համար։ Դատարկ սար։ Անգրագետ սերունդ է մեծացել, երեւի, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել իհարկե, բայց ինչ է նշանակում մի տարի, հլը ավել, փակել սարի ճանապարհը։ Ասենք, տավարը ուզում է սարը ելնել խոտ ճաշակել, բա ճանապարհը բաց չլինի՞։ Կամ գառը, օրինակ, բա կարելի է՞ ճամփա փակել, էս ո՞ր դարն է, չեմ հասկանում։ Ասենք, մորեխները ուզում են սարը բարձրանալ, լավ, տավարին չեք թողնում, չեք թողնում, մորեխների, դաշտամկների դե՞մ ինչ ունեք։ Մեղուները։ Էդ կողմերի գյուղերի ժողովուրդը մեղվապահությամբ տուն են պահել դարերով, խոպան չեն գնացել, մեղու են կթել, բա մեղվի ճանապարհը կփակե՞ն։ Ինչի համա՞ր, հարցնում եք։ Դատարկ սարի համար։ Փաստորեն էդ ճամփա փակողները էդ գյուղերի վատն են ուզում, վատը ուզողները փաստորեն լավը չեն ուզում։ Խիղճն էլ է լավ բան։ Եկեք մի քանի բան հասկանանք։ Ինչո՞վ են ապրում այդ մարդիկ։ Ոչ աշխատում են, ոչ էլ միլիոնատեր են։ Դե ասեք, հա, ճիշտ եք կռահում, գրանտ կլինի, բա ինչ, ուրիշ ինչու պտի մարդիկ ճամփա փակեն։ Սոռեսի մատն էլ խառը կլնի, հիմա չի երեւում, հետո, հենց Լիդային վռնդեցին, կերեւա, քոքված են էդ սոռեսները, չեն ուզում մեր երկիրը զարգանա, ասա Լիդայից ինչ ես ուզում, ինչ եք ուզում, իրա համար ներդրող կնիկ է…

-Պարոն Աղազարյան…

-Հինգ րոպե, պարոն Միրզոյան…, ինչ էի ասում, հա։ Տեսեք ինչ գոլ ենք խփելու։ Ուրեմն, եկել են դատարկ սարը քանդեն, ասա, ձուն գա ձեր վրագլխին, որ էդ սարում ոսկի լիներ, անունը ընչի պտի Ամուլսար ըլներ, Ոսկեսար կլիներ, չէ՞, ասեք՝ չէ։ Կամ սաղ հարիֆ էին հա՞, մինչեւ հմի գլխի չէին ընկել, մեկ Էլ Լիդան եկավ, ու ոսկի գտավ, էդ ոնց, շաղ էր տված հա՞։ Էդ Սերժիկը, ներողություն պարոն Սարգսյանի ու Քոռարյանի պես հզոր անհատականությունները քյալ էին հա՞, չէին կարող հանել ուտել, ներողություն, զարգացնել հայրենի տնտեսությունը, պտի ինչ-որ կնիկ գար ոսկի գտնե՞ր, զարգացնե՞ր…

-Բա Ստամբուլի կոնվենցիան հո պատահական չեն դրել տակներս բոմբի պես…

-Պարոն Պետրոսյան, մի խանգարեք, շարունակեք պարոն Աղազարյան։

-Ճիշտ է, հմի տեսեք մեր օգուտը ինչ կլինի էդ Լիդայից։ Նախ. ասի չէ՞, որ ընտեղ ոսկի չկա, ոսկին ինչ է, շան քաք էլ չկա…

-Պարոն Աղազարյան…

-Ասա, աղջիկ ջան…

-Շարունակեք, բայց ավարտեք…

-Լիդան գալու է լիքը աշխատատեղ ստեղծի, որ անցած տարի ճամփեն փակած չլինեին, հմի մեր համախառան ներքին արդյունքը տվել անցել էր արտաքին արդյունքին, մի խոսքով, մարդիկ աշխատանք կունենան։ Սա մեկ։ Երկրորդը։ Բարձր սարեր շատ ունենք, շատից շատ, արաբները նախանձում են մեզ։ Ինչ կլինի, որ էդ սարը քանդեն, հողը լցնեն փոս տեղերը, մի քիչ հարթեցնեն, թե չէ սարի գլխին միշտ քամի է, որ քանդեն ու ոսկին չգտնեն, ես չէ դուք, էդ քանդածը հո նորից տեղը չեն լցնելու, հասկացաք չէ՞, ով զահլա ունի, ուզած չուզած բերելու են լցնեն փոս տեղերը, Եղեգնաձոր, Վայք, ավելացածն էլ Մեղրի, Նոյեմբերյան, Բագրատաշեն։ Տեսեք, Բագրատաշենում որ լցնեն, Դեբեդը դեպի Վրաստան են հրելու ինքնաբերաբար։ Իսկ մեր հայ-վրացական սահմանը որտեղով է անցնո՞ւմ, …

-Պարոն Աղազարյան…

-Ճիշտ եք՝ Դեբեդ գետով։ Կռահեցի՞ք, մտքերիս ընթացքը, հարգելի պատգամավորներ, եթե կարողանանք համոզել Լիդային, որ քանդած հողերը Մեղրիում ու Բագրատաշենում լցնի, Հայաստանի տարածքը ուզած չուզած կընդարձակվի, ճիշտ չեմ ասո՞ւմ։

-Պարոն Աղազարյան…

-Հիմա ինչու պիտի դեմ լինենք Ամուլսարը քանդելուն, միայն անխելք մարդը կարող է դեմ լինել նման ծրագրի, չեմ ուզում տգեղ բաներ ասել այդ գրանտակերների հասցեին, բայց համբերությունն էլ չափ ունի, Օսիպյանին պտի կանչել ստեղ եւ ասել, եթե ճանապարհը չի բացում, ուրեմն թող ինքն էլ գնա քանդի էդ սարը, կրակը չենք ընկել…

-Ավարտեցի՞ք պարոն Աղազարյան…

-Չէ, շարունակ ընդհատում եք։

-Բայց առավոտնից Դուք եք ելույթ ունենում արդեն օրը դառավ։

-Իսկապես, վայ, կներեք, պարոն Միրզոյան, խոսքով ընկա, կլինի՞ վաղը շարունակեմ…

-Իհարկե կլինի, բա դրա համար են մեզ քվե տվել։ Ընդմիջում 10 ժամ հարգելի գործընկերներ։ Չուշանաք առավոտյան։ Կարող եք շենքում գիշերել։ Քնապարկերը տնտեսվարից կստանաք, չնայած շոգ է…

#պետությանզավթումչիեղել - 44»