Մոուրինյոն՝ Լեմպարդի՝ «Չելսիից» դուրս գալու մասին

Մոուրինյոն՝ Լեմպարդի՝ «Չելսիից» դուրս գալու մասին

«Տոտենհեմ Հոթսպուրի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Չելսիից» իր գործընկեր Ֆրենկ Լեմպարդի աշխատանքից ազատվելուն։

«Ես չեմ կարծում, որ Ֆրենկը կուզենա խոսել ինձ հետ, կամ որեւէ մեկի հետ, բացի իր մերձավոր շրջապատից, ընտանիքից ու բարեկամներից։ Սակայն մշտապես տրտմում եմ, երբ գործընկերներիցս մեկը կորցնում է աշխատանքը, իսկ Ֆրենկը պարզապես գործընկեր չէ։ Նա կարեւոր մարդ է իմ կարիերայում, ուստիեւ ես ափսոսում եմ, որ դա տեղի ունեցավ նրա հետ։ Այսպիսին է ֆուտբոլի դաժանությունը, հատկապես, ժամանակակից ֆուտբոլի, երբ դառնում եք մարզիչ, պետք է իմանաք, որ ուշ կամ շուտ ձեր հետ դա լինելու է»,- Goal-ի փոխանցմամբ, ասել է Մոուրինյոն։

Նշենք, որ Լեմպարդին կփոխարինի «ՊՍԺ» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։