Ղազախստանի ԱԳՆ-ն «ներել» է Սոլովյովին

Ղազախստանի ԱԳՆ-ն «ներել» է Սոլովյովին

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը որևէ դժգոհություն չի արտահայտի Ռուսաստանի իշխանություններին՝ կապված ռուս հայտնի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդման եթերում հնչած սկանդալային հայտարարությունների հետ։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

Հիշեցնենք, որ «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդման հյուրը՝ քաղաքագետ Դմիտրի Դրոբնիցկին, իր զրուցակիցներին առաջարկել է «ուշադրություն դարձնել, որ հաջորդ խնդիրը Ղազախստանն է», քանի որ, նրա կարծիքով, «այնտեղ նունպես կարող են ազգայնական ​​գործընթացներ սկսվել, ինչպես Ուկրաինայում»։ Նա նշել է, որ «այնտեղ շատ ռուսներ կան»։ Ավելի ուշ Սոլովյովը ներողություն է խնդրել այդ միջադեպի համար՝ նշելով, որ սիրում է Ղազախստանը, հարգում է Ղազախստանի ղեկավարությանը և լավ է հասկանում ռուս-ղազախական բարեկամության նշանակությունը։