Դիմում եմ ձեզ, հարգելի հայրենակիցներ

Դիմում եմ ձեզ, հարգելի հայրենակիցներ

Պահանջում եմ քայլեր «Գոյ» թատրոնի ապագայի ապահովման համար։
Հարգելի հայրենակիցներ,
դիմում եմ ձեզ` որպես մեր երկրի մշակութային ժառանգության և ստեղծագործական ազատության աջակիցներ։ Արդեն մեկ տարի և յոթ ամիս «Գոյ» թատրոնը կանգնած է լուրջ սպառնալիքների առաջ, որոնք կարող են վնասել ոչ միայն մեզ, այլև ողջ մշակութային դաշտին։ Այս մասին հայտարարել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը:

««Գոյ» թատրոնը տարիներ շարունակ եղել է նորարարական և լաբորատր - փորձարարական արվեստի հարթակ՝ տրամադրելով հնարավորություններ երիտասարդ ստեղծագործողներին և հանդիսատեսին։ Սակայն այսօր Թատրոնի գոյությունը վտանգված է՝ անհեթեթ և անհիմն խնդիրների պատճառով։
Ես խնդրում եմ ձեզ միանալ մեր պայքարին և հանդես գալ հստակ պահանջներով։ Ձեր աջակցությունը՝ սոցիալական մեդիայում, հանրային միջոցառումներում, ԿԳՄՍ նախարարությանը և կառավարությանը ուղղված նամակներով, կարող է վճռորոշ լինել։
Մեր միասնական ձայնը կարող է ապահովել, որ մշակույթը շարունակի ծաղկել և զարգանալ Հայաստանում։
Եկեք պաշտպանենք մեր մշակույթը»,- նշել է նա: