2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք․ Նիկոլ Փաշինյան

2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք:

Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով:

Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով»: