Քոչարյանի աջակիցների գործը մակագրվեց հայտնի դատավորին

Քոչարյանի աջակիցների գործը մակագրվեց հայտնի դատավորին

Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի պաշտպան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի վերաբերյալ շինծու քրեական գործը մակագրվեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանին. հուսանք՝ նա կիրականացնի արդարադատություն։

Զավեշտալի է՝《Դատալեք》դատական տեղեկատվական համակարգում վերստին նշվել է, որ Նարեկ Մութաֆյանը նախկինում դատապարտված է եղել, մինչդեռ առկա չէ վերջինիս նկատմամբ կայացված, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ու առավել քան անհեթեթ է, թե որպիսի հիմնավորումներով կամ իրավական տրամաբանությամբ է նա համարվում նախկինում դատապարտված նախ վարույթ իրականացնողի կողմից ամբողջ նախաքննության ընթացքում, հիմա էլ դատաքննության փուլում։

Շուտով սույն քրեական գործով իրավաբռնաբարությունը կդառնա հանրության սեփականությունն, ու չեմ զլանա հիշեցնել՝ էս ուղտը չոքելու է յուրաքանչյուրի դռանը»։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործը քննող երիտասարդ դատավորն է։