Իսրայելը ամենաշոշափելի վտանգն է ողջ աշխարհի համար․ Աբդոլլահիան

Իսրայելը ամենաշոշափելի վտանգն է ողջ աշխարհի համար․ Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ժնևի զինաթափման կոնֆերանսի տարեկան հանդիպման ժամանակ ասել է, որ Իսրայելի ռեժիմը ամենաշոշափելի վտանգն է ոչ միայն անպաշտպան պաղեստինցիների և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար։

Նրա խոսքով, Իրաքի նախկին ռեժիմի կողմից օգտագործված քիմիական զենքի պատճառով, Իրանը, որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զանգվածային ոչնչացման զենքի ամենամեծ զոհը՝ ընդգծում է, որ զանգվածային ոչնչացման զենքերի, այդ թվում՝ միջուկային զենքի չկիրառման միակ երաշխիքը այդ զինատեսակների ամբողջական ոչնչացումն է։

«ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմն անցած հինգ ամիսների ընթացքում աննկարագրելի անխղճություն է դրսևորել, և այդ ընթացքում ոչ Պաղեստինի ճնշված կանայք ու երեխաները, ոչ ՄԱԿ-ի աշխատակիցները, ոչ լրագրողները, ոչ դպրոցներն ու հիվանդանոցները կարմիր գիծ չեն համարվել այդ ռեժիմի համար։ 
Ինչպես նաև Արևմտյան ափում սիոնիստ ավանաբնակների հանցագործությունները  տարածաշրջանը տանում են դեպի լայնատարած և մոտալուտ բախման»,-ընդգծել է Իրանի գլխավոր դիվանագետը, որի խոսքերը փոխանցում է Pars Today-ը։