Անսպասելի կապ Մեսսիի ու Հայաստանի միջև․ արգենտինացին ընկերությունը վստահել է հայազգի ներկայացուցչի

Անսպասելի կապ Մեսսիի ու Հայաստանի միջև․ արգենտինացին ընկերությունը վստահել է հայազգի ներկայացուցչի

Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝  Լիոնել Մեսսին,2022 թվակնին ստեղծեց իր սեփական ներդրումային ընկերությունը՝ Play Time-ը։  Bloomberg-ի պնդմամբ, ընկերությունը հիմնադրվել է  ԱՄՆ-ում ու գործունեություն է ծավալում սպորտի, տեխնոլոգիաների և մեդիա ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Արգենտինացի աստղը ընկերության կառավարումը վստահել է հայազգի Ռազմիկ Հովակիմյանին։

Հովակիմյանը ծնվել է Կահիրեում, հայ ընտանիքում, 16 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես և սովորել Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում՝ քաղաքական տնտեսության և բիզնեսի կառավարման բաժնում։ Ռազմիկ Հովակիմյանը Viki միջազգային առցանց վիդեոհոսքային կայքի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է, ինչպես նաև համաշխարհային կոնտենտի ավագ գործադիր տնօրենը, ճապոնական Rakuten էլեկտրոնային առևտրի ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, որը, ի դեպ, «Բարսելոնայի» գլխավոր հովանավորներից մեկն է։