Ո՞վ է «Հըզբոլլահ»-ի նոր առաջնորդը. Իրանում «քավության նոխա՞զ» են գտել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ ստորաբաժանման՝ «Ալ-Ղուդս» -ի հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Ֆալահզադեն նշանակվել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին գրում է քուվեյթյան Al-Jarida թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ իբր այդ պաշտոնում Ֆալահզադեին անձամբ նշանակել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին։
Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ալ-Ղուդս» ստորաբաժանման հրամանատար, բրիգադային գեներալ Իսմայիլ Քաանիի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ նրա շտաբի ղեկավարի և Իսրայելի միջև կապերի կասկածների պատճառով։
Ենթադրվում էր, որ հարցաքննությունների պատճառով Քաանին սրտի կաթված է ստացել։
Կարծիքներ