Արևմուտքի խայծը կուլ տվեց․ Թուրքիան «պատժում» է ՌԴ-ին

Թուրքիան դադարեցրել է արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը Ռուսաստան։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ստամբուլի սև և գունավոր մետաղներ արտահանողների ասոցիացիայի ղեկավար Չեթին Թեքչելիօղլուին։
Նրա խոսքով՝ թուրքական կառավարությունը ընկերություններին տվել է արգելված արտասահմանյան ապրանքների ցանկը և հրահանգել մարտի 1-ից դրանք չուղարկել Ռուսաստան։
Ինչպես նշել է Թեքչելիօղլուն, հաշվի առնելով արևմտյան երկրների «լուրջ նախազգուշացումները», սա հնարավորություն է՝ խուսափելու ԵՄ-ի հետ առճակատումից։
Հավելենք, որ միասնական մաքսային միության շրջանակներում ԵՄ երկրների բաժին է ընկնում թուրքական արտահանման կեսը։
Կարծիքներ