Անհարգելի բացակայություն՝ Սերժ Սարգսյանի կողմից

Անհարգելի բացակայություն՝ Սերժ Սարգսյանի կողմից

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց վերջինիս բացակայության պատճառով։

Նա չի ներկայանում դատական նիստերին՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված։ Դատարանը նրա բացակայությունը համարեց անհարգելի։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին։

Նախկին նախագահը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։