«Իմ քայլի» ավագանին ատելության խոսք է տարածում

«Իմ քայլի» ավագանին ատելության խոսք է տարածում

Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» ավագանու անդամը որոշել է հետ չմնալ իր քայլիստ ավագանու անդամ-ընկերներից եւ թիրախավորել, ատելության խոսք տարածել՝  այս անգամ անդրադառնալով մեր լրատվամիջոցին։ Արմեն Ղալեչյան անուն-ազգանունով անձը, որը ավագանու անդամ է, սակայն հանրությանն անհայտ «հերոս», կարդացել է նախարար Սուրեն Պապիկյանի մասին մեր հրապարակումը ու հիշել «խիարների» հայտնի պատմությունը։

Հաճոյանալ ցանկացող իմքայլականը երեւի մոռացել է, որ ներգրավված է ավագանիում, ունի որոշակի լիազորություններ եւ պարտականություններ, իր խնդիրը ոչ թե սրա-նրա «պաշտպանի» դերը ստանձնելն է, այլ հանրօգուտ աշխատանք կատարելը, թեպետ 1,5 տարվա ընթացքում այդպես էլ ակնառու մի աշխատանք չի արել, բացի ավագանու նիստերի դահլիճում քարացած նստելուց։

Նորելուկ չինովնիկին հիշեցնում ենք իր նախկին գործընկերոջ՝ Հենրիկ Հարթենյանի «ճակատագիրը», երբ «քշվեց» ավագանուց Հրայր Թովմասյանի դստերը թիրախավորելու համար։