Ժողովրդի դեմ ուժ չեք կիրառելու ու Ջերմուկն էլ Չեռնոբիլ չի դառնալու

Ժողովրդի դեմ ուժ չեք կիրառելու ու Ջերմուկն էլ Չեռնոբիլ չի դառնալու

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․

«Ժողովրդի դեմ ուժ չեք կիրառելու ու Ջերմուկն էլ Չեռնոբիլ չի դառնալու

Քիչ առաջ Ջերմուկից ինձ և իմ գործընկերներին տեղեկություն փոխանցեցին, որ արդեն քանի օր է ոստիկանությունը բանակցություններ է սկսել Ամուլսարի դիրքերը պահող ջերմուկցիների և ակիվիստների հետ, որպեսզի վերջիններս ապաշրջափակեն Ամուլսարը: Ինձ հետ կապ հաստատած ջերմուկցիները մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլաի շրջափակումը ճեղքելու: Կարծում եմ, նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիների հանդեպ, հստակ պիտի գիտակցեն դրա բոլոր հնարավոր աղետալի հետևանքները: Ջերմուկ և հարակից գյուղեր ուղարկված բոլոր կարգի «դեսանտներին» բնակիչները մեկ պատասխան են տվել` Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու: Չանեք քայլ, որի հետևանքները ուղղակի աղետալի կարող են լինել: Ուժ որևէ դեպքում, որևէ պարագայում չպիտի կիրառվի»: