Տեղատարափ անձրեւները հեղեղների պատճառ են դարձել Սիցիլիայում 

Տեղատարափ անձրեւները հեղեղների պատճառ են դարձել Սիցիլիայում 

Տեղատարափ անձրեւները ուժգին հեղեղումների պատճառ են դարձել իտալական Սիցիլիայում։ Հաշված ժամերի ընթացքում թափվել է 350 մմ տեղումներ։ Վերջին հինգ օրերին թափվել է ոչ պակաս, քան 700-1000 մմ տեղումներ։ Բնակավայրերում փողոցները վերածվել են գետերի։ Ջրի հոսքերը քշում տանում են ավտոմեքենաները, որոնք բախվում են կամ մեկմեկու հետ, կամ շինություններին։

Փրկարարները աշխատում են արտակարգ ռեժիմով, փորձելով տարհանել ջրի թակարդում հայտնված մարդկանց։ Սոցցանցերում հայտնվել են կադրեր, որոնք պատկերում են, թե ինչպես է ջուրը լցվել տներն ու առեւտրային տարածքները։ Սիցիլիայի մի շարք շրջաններում աղետի «կարմիր աստիճան» է հայտարարվել։ Մինչ իրավիճակի կայունացումը՝ իշխանությունները խնդրում են մարդկանց մնալ անվտանգ տեղերում։