Հայերեն ընդունելի համարժեքներ

Հայերեն ընդունելի համարժեքներ

Հայերենն այլ լեզուներից հազարավոր բառեր է փոխառել և շարունակում է փոխառել. այդպես են վարվում աշխարհի բոլոր զարգացած լեզուները: Հայոց լեզվի ճկուն բառակազմության շնորհիվ օտար բազմաթիվ  բառերի համարժեքներ են ստեղծվել և ստեղծվում: 
Ստորև ներկայացնում ենք օտար բառերի մի ցանկ և առաջարկում հայերեն ընդունելի համարժեքները՝ հորդորելով նախապատվությունը տալ հայերենին: Նպատակը օտար բառերի նկատմամբ դրանց լիակատար հաղթանակը ապահովելն է: 
Տրված բառերը հիմնականում գրանցված են բառարաններում, գործածվում են մամուլում և այլուր, այդ թվում՝ բանավոր խոսքում: Գործածենք հայերեն այս բառերը. 

    1. ադմինիստրատիվ – վարչական 
    2. բլոկնոտ – նոթատետր
    3. բրելոկ – բանալեկալ
    4. գարանտ – երաշխավոր
    5. գարանտիա –  1. երաշխիք, երաշխագիր, 2. երաշխավորություն, երաշխավորագիր
    6. դիսկուսիա – բանավեճ
    7. դուետ – զուգերգ
    8. էլեմենտար – տարրական
    9. էքսպոնատ –  ցուցանմուշ
    10. թեորիա –  տեսություն
    11. խրոնոլոգիա –  ժամանակագրություն
    12. կերամիկա – 1. խեցեգործություն, 2. խեցեղեն
    13. կոմպենսացիա – փոխհատուցում 
    14. հիպոթեզ – վարկած,  ենթադրություն
    15. մասաժիստ – մերսող
    16. մարկա – 1. նամականիշ, 2. մակնիշ
    17. միկրոսկոպ – մանրադիտակ
    18. ուլտիմատում – վերջնագիր
    19. պացիֆիստ – խաղաղասեր
    20. ռեակցիոն – հետադիմական
    21. սեկցիա – 1. մասնախումբ, 2. բաժին, բաժանմունք, մաս 
    22. սոլիդ – 1. ծանրակշիռ, 2. պատկառելի, 3. ներկայանալի
    23. սուբյեկտիվ – 1. ենթակայական, 2. անձնական, անհատական
    24. սուվերեն – ինքնիշխան
    25. ստարտ – մեկնարկ
    26. օբյեկտիվ – 1. առարկայական, 2. անկողմնակալ, անաչառ
    27. օպոզիցիա – ընդդիմություն
    28. ֆասադ – ճակատամաս (շենքի՝ կառույցի)
    29. ֆինիշ – 1. ավարտ  2. վերջնագիծ
    30. ֆրոնտ – 1. ճակատ, 2. ռազմաճակատ
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ