Թրամփը ցանկանում է արգելել TikTok-ն ԱՄՆ-ում

Թրամփը ցանկանում է արգելել TikTok-ն ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է արգելել չինական TikTok սոցկայքի գործունեությունը ԱՄՆ տարածքում։ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձի ճանապարհին ԱՄՆ նախագահը խոսել է այդ մասին, հայտարարելով, որ ըստ ամենայնի կարգելվի այդ սոցկայքի գործունեությունը գուցե եւ օգոստոսից։

Թրամփը պարզաբանել է, որ նա դա կարող է անել եւ գործադիր հրահանգ ստորագրելով, եւ օգտագործելով իր արտակարգ տնտեսական լիազորությունները։