Ստեղծվում է վեցերորդ սերնդի կործանիչը․ հայտնի են որոշ մանրամասներ

Ստեղծվում է վեցերորդ սերնդի կործանիչը․ հայտնի են որոշ մանրամասներ

Popular Mechanics-ը գրում է, որ Միացյալ Նահանգներում մշակվում է վեցերորդ սերնդի կործանիչը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար։ Ըստ հրապարակման, Lockheed Martin ընկերության ֆինանսական տնօրեն Կեն Պոսսենրիեդեն ակնարկել է, որ աէրոտիեզերական հսկան աշխատում է վեցերորդ սերնդի կործանիչների վրա։ Նախագիծը պահվում է խիստ գաղտնի։

Ենթադրվում է, որ այս կործանիչները մտնում են Next Generation Air Dominance ծրագրի մեջ եւ ի վերջո սրանցով փոխարինվելու են F-22 Raptor-ները։ Ծրագիրը նախատեսում է ԱՄՆ գերազանցությունը ռազմաօդային ոլորտում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հանդեպ։