Գյումրու թիվ 15 դպրոցում արտակարգ դրություն է, տեղում են ոստիկանները

Գյումրու թիվ 15 դպրոցում արտակարգ դրություն է, տեղում են ոստիկանները
լուսանկարը՝ «Արմենպրես»-ի

Քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում Շիրակի մարզպետարանի կրթության և սպորտի բաժնի վարչության պետ Հրայր Կարապետյանը հաստատեց տեղեկությունը, որ Գյումրու թիվ 15 դպրոցում այս պահին արտակարգ դրություն է, աշակերտները, ուսուցչական անձնակազմը տարհանվել են:Շուրջ 400 աշակերտ ունեցող դպրոցի սաները՝ բոլորն էլ տուն են ուղարկվել: Տեղում աշխատում են ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցերը:  Հետախուզման աշխատանքներ են իրականացնում՝ պարզելու, թե ինչ  ահազանգ էր, և որտեղ է տեղադրված ռումբը, որը կարող է պայթել:Ահազանգող անձը  դեռևս բացահայտված չէ: 

Մարզպետարանի պաշտոնյան այլ մանրամասներ չհայտնեց' ընդգծելով, որ բոլորը տարհանված են,սպասում են ոստիկանների արձագանքին: 

Հիշեցնենք, որ ժամը 10:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: