Այսօր եզրափակիչն է․մարզիչն ասել է՝ կխաղա Մխիթարյանը, թե ոչ

Այսօր եզրափակիչն է․մարզիչն ասել է՝ կխաղա Մխիթարյանը, թե ոչ

Այսօր՝ մայիսի 24-ին, Երևանի ժամանակով 23։00-ին Հռոմում մեկնարկելու է Իտալիայի գավաթի եզրափակիչը։ Իտալիայի գավաթը վիճարկելու են «Ֆիորենտինան» ու Մխիթարյանի «Ինտերը»։

Նշենք, որ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում «Ինտերը» դուրս էր թողել պայքարից «Յուվենտուսին»։ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև հայազգի Հենրիխ Մխիթարյանին՝ հստակ նշելով, որ նա ստացած վնասվածքի պատճառով այսօրվա եզրափակչում չի կարողանալու օգնել թիմին։

Նշենք, որ Մխիթարյանը վնասված էր ստացել ՉԼ կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը։ «Ինտերը», հիշեցնենք նաև, Չեմպիոնների լիգայի եզրափակչում է։ Իտալական ակումբը հունիսի 10-ին Ստամբուլում խաղալու է «Մանչեսթեր Սիթիի» հետ։