Մեկը մյուսին ասում է՝ արա, այ դավաճան, ասում է՝ դավաճանը հասկացանք, բա «արա»-ն որն է

Գիտենք, որ պարոն Փաշինյանը չի նեղանում դավաճան բառից, դա արդեն ֆիքսել ենք, համակերպվել է այն մտքի հետ, որ ինքը ազգակործան պատուհաս է, բայց նեղանում է արհավիրք բառից։ Շնորհակալություն շատ դրա համար, ես սրանից հետո կփորձեմ նրան արհավիրքով դիմել: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մեկը մյուսին ասում է՝ արա, դավաճան։
Նա պատասխանում է, թե դավաճանը հասկացանք, բա արան ո՞րն էր:
Նույն վիճակում հիմա Նիկոլ Փաշինյանն է»,- ասել է Մամիջանյանը՝ հիշելով հայտնի անեկդոտն ու այն փոփոխած ներկայացնելով:
Կարծիքներ