Ձեր ուսման վարձը պարտավոր եք մուծել, ԵՊՀ-ն ինքը կորոշի փողը փոխանցել Համահայկական հիմնադրամին, թե ոչ

Ձեր ուսման վարձը պարտավոր եք մուծել, ԵՊՀ-ն ինքը կորոշի փողը փոխանցել Համահայկական հիմնադրամին, թե ոչ

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե ԵՊՀ ռեկտորը չեղարկեր միջանկյալները և ուսման վարձերը զեղչեր, ապա երկու ամսից պաշտոնից հեռանալիս ուսանողների հիշողության մեջ կմնար բարի ու լավ ղեկավար։ Դրա փոխարեն անում է իր գործն ու ասում է.
ա) "պատերազմն անժամկետ է, պիտի սովորենք այս պայմաններում առօրյա կյանքով ապրել": 90-ականների սկզբին ես ինքս մոմի լույսի տակ դաս եմ արել ու թե ուսուցչին ասեի մոմի լույսը թույլ էր ու դրա համար էլ դասին չեմ պատրաստվել, ապա ներում-բեկում չէր լինի։ Մեր հարևանը ԵՊՀ դասախոս էր ու երբեմն քայլելով 7-րդ մասիվից ԵՊՀ էր գնում։
բ) "ձեր ուսման վարձը պարտավոր եք մուծել։ ԵՊՀ ինքը կորոշի փողը փոխանցել Համահայկական հիմնադրամին թե ոչ": Հլը մի հատ փորձեք գնալ բանկ ու ասել, որ վարկի գումարը չեք փակելու, քանի որ գումարը փոխանցել եք որևէ ֆոնդի։ Ձեզ ոչ դատարանը կօգնի, ոչ էլ ձեր մորքուրի գանձը։ ԵՊՀ գումար չունենալու դեպքում աշխատավարձ էլ չի կարողանա վճարել, պետբյուջեի մուծումներն էլ չի կարողանա անել։ Իսկ բյուջեից, մասնավորաբար, սնվում է Պաշտպանության Նախարարությունը։ 
ՀԳ. Թե միակ խնդիրը արտահայտվելու ձևի մեջ է, ապա հանգստացեք, հիմա բոլորս էլ դյուրագրգիռ ենք ու լարված, նազ ու տուզի ժամանակը չի։
ՀՀԳ. Ամեն դեպքում ժամանակացույցի փոփոխություն կարելի է անել, ցանկացած մարդ կարողանա իր քննությունը հետաձգել 5-15 օրով»։