Ինչպե՞ս է Եվրամիությունը «նշելու» փետրվարի 24-ը․ Ֆոն դեր Լեյենը փակագծեր է բացել

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկման տարելիցի կապակցությամբ։
Այս մասին Կիեւ կատարած այցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում, որի նպատակը այդ երկրի ապառազմականացումն ու ապազգայնացումն է, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ռուս բնակչության պաշտպանությունը։
Հակամարտությունից գրեթե մեկ տարի անց կողմերը չեն նստում բանակցությունների սեղանի շուրջը, իսկ պատերազմի հետևանքով զոհերի թիվը երկուստեք հասել է հարյուրավոր հազարների։
Կարծիքներ