Գյումրիում այսօր լույս աշխարհ է եկել անմահացած հերոսի որդին

Գյումրիում այսօր լույս աշխարհ է եկել անմահացած  հերոսի որդին
լուսանկարը՝ Գյումրու քաղաքապետարանի

Հունվարի 28- ին լույս աշխարհ է եկել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին` փոքրիկ Կարապետը: Փոքրիկը ծնվել է Գյումրու ծննդատանը: Նա ընտանիքի երրորդ զավակն է։ 

Մյասնիկը Լոռու մարզից է,  պատերազմի դաշտ է մեկնել  մոբիլիզացիոն գնդում։ Զոհվել է հոկտեմբերի 2-ին, Ջրականում։