Ֆրանսիացի մեկենասն գումար է կտակել Էրմիտաժի կատուներին

Ֆրանսիացի մեկենասն գումար է կտակել Էրմիտաժի կատուներին

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի կատուները որպես ժառանգություն կստանան ֆրանսիացի մեկանասից որոշակի գումար։ Այս մասին հայտնում է «Звезда» -ն, վկայակոչելով թանգարանի մամուլի ծառայությանը։

«Վերջերս Ֆրանսիայում մի մեկենաս որոշակի գումար էր կտակել մեր կատուներին։ Ներկայումս մենք գրագրություն ենք իրականացնում իրավաբանների հետ այս առնչությամբ»,- հայտարարել է թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ֆրանսիացու՝ իր կտակում թանգարանի կատուներին ներառելու քայլը որակելով հուզիչ։ Պիոտրովսկին ասել է նաեւ, որ թանգարանի կատուներն արդեն մի քանի մեկենասներ ունեն, եւ բացի այդ, նրանց համար հոգ են տանում նաեւ համացանցի շատ օգտատերեր, թանգարանի աշխատակիցները։