Մարզաառողջարանային պարապմունքների եւ ժամանցի կենտրոն է կառուցվելու Արցախում

Մարզաառողջարանային պարապմունքների եւ ժամանցի կենտրոն է կառուցվելու Արցախում

Այս անգամ մայրաքաղաքի տոնն արժեւորում ենք արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների եւ ժամանցի կենտրոնի կառուցման մասին հայտարարությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ՛ համաքաղաքացիներ

Այս անգամ մայրաքաղաքի տոնն արժեւորում ենք արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների եւ ժամանցի կենտրոնի կառուցման մասին հայտարարությամբ:

Ստեփանակերտին ուրույն ճարտարապետական դիմագիծ տալու նպատակով շաբաթներ առաջ պատվիրել ենք մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը: Մեկնարկել եւ ընթացքի մեջ են այնպիսի շինարարական ծրագրեր, ինչպիսիք են բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը, քաղաքի փողոցների հիմնովին բարեկարգումը, նոր բնակելի թաղամասերի կառուցումը... Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Եվ այս ամենն արվում է բազում արհավիրքներ հերոսաբար հաղթահարած քաղաքի եւ նրա արարող բնակչի առօրյան էլ ավելի լավը դարձնելու մղումով:

Յուրաքանչյուր ստեփանակերտցու պարտքն իր չափով մեր մայրաքաղաքին նոր ժամանակի շունչ հաղորդելն է:

Տո՛նդ շնորհավոր, մե ՜ր Ստեփանակերտ»։