Հարձակվել են Բրազիլայի Գերագույն դատարանի շենքի վրա 

Հարձակվել են Բրազիլայի Գերագույն դատարանի շենքի վրա 

Նախօրեին դրամատիկ զարգացումներ են տեղի ունեցել Բրազիլիայի մայրաքաղաքում։ Միանգամից մի քանի պայթյուն է որոտացել այդ երկրի դաշնային Գերագույն դատարանի շենքի մոտ։ Իրականացվել է մարդկանց անհապաղ տարհանում։ Հրապարակում հայտնաբերվել է զոհվածի մարմինը։ Առաջին պայթյունը որոտալուց կես րոպե անց տեղի է ունեցել երկրորդ պայթյունը։ Իրավապահները պարզել են, որ առաջինը պայթել է Գերագույն դատարանի հարեւանությամբ կայանած ավտոմեքենայի բեռնախցիկում դրված պայթուցիկը։

Համաձայն մայրաքաղաքի նահանգապետ Սելինա Լեաոյի, անհայտ անձը փորձել է ներխուժել դաշնային Գերագույն դատարան, սակայն չի կարողացել։ Իրավապահները կարծում են, որ հենց նա է պատասխանատու երկու պայթյունների համար էլ։ BBC-ն հայտնում է, որ ուշագրավ է այն, որ դեպքը տեղի է ունեցել հիմնական կառավարական հաստատությունների անմիջական հարեւանությամբ։ Պայթյունի պահին պառլամենտում ընթանում էր լիագումար նիստ, իսկ նախագահ Լուլա դա Սիլվան այդ պահին իր նստավայրում է եղել։