Մուշեղ Մուրադյանն արդեն SMS-ը ստացել է
Շիրակի գործող մարզպետ Մուշեղ Մուրադյանին պաշտոնից հեռացնելու մասին լուրերը նոր չեն` դրանք վաղուց էին շրջանառվում: Ասում էին` Նիկոլ Փաշինյանը հարմար պահ եւ հարմար կադր է փնտրում: Երեկ իրականացված փրայմըրիզից առաջ էլ արդեն խոսում էին, որ գյումրեցի պատգամավոր Դավիթ Առուշանյանին մարզպետ են նշանակելու: Ներքին քվեարկության արդյունքում Առուշանյանը` ՔՊ համակիրների շրջանում 7 թեկնածուի մեջ երկրորդ տեղը զբաղեցրել եւ նրա` մարզպետ նշանակվելն արագաավ: Այսօր արդեն նա պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց ԱԺ նախագահին:
Ինչ վերաբերում է Մուշեղ Մուրադյանին, ապա նա մարզպետ էր նշանակվել 2023-ի հունվարին, այսինքն` կանխատեսումներից մի բան էլ երկար պաշտոնավարեց` մոտ 2 տարի: Իսկ մինչ այդ նա Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր` 2019 թվականից սկսած:
Կարծիքներ