Նիկոլ Փաշինյանը Սյունիքում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս

Նիկոլ Փաշինյանը Սյունիքում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար եւ մաղթել խաղաղ ծառայություն։

Նիկոլ Փաշինյանը շրջել է նաեւ ճաշարանում,  ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։