Հայտնի է Արթուր Վանեցյանի թեստի պատասխանը

Հայտնի է Արթուր Վանեցյանի թեստի պատասխանը

Երեկ մենք լուր էինք գրել,որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը, քանի որ կասկածներ է ունեցել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Շաբաթ-կիրակի նաեւ թեթեւ ջերմել է:

Արթուր Վանեցյանը երեկ մեզ փոխանցել էր,որ թեստ է հանձնել, պատասխանը ստանալուն պես կհայտնի այդ մասին:

Քիչ առաջ տեղեկացանք,որ թեստի պատասխանը դրական է, ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել, բայց մյուս բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերեւս այն հանգամանքով պայմանավորված, որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է ընտանիքի անդամներից։