Ձերբակալվել է Ղրղզստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը

Ձերբակալվել է Ղրղզստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը

Ձերբակալվել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախկին ղեկավար Աբդիլ Սեգիզբաեւը։ Նա կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Մինչեւ մարտի քսանհինգը կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնում է Բիշքեկի Պերրվոմայսկի շրջանային դատարանի մամուլի ծառայությունը։

Բանն այն է, որ ղրղզական պառլամենտի նախկին պատգամավորներից մեկը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն առ այն, որ Սեգիզբաեւը կանխամտածված կերպով երեք պատգամավորների «Աթա Մեկեն» խմբակցություններից վարկաբեկելուն միտված գործողություններ է կատարել եւ մեղադրանքներ ներկայացրել տարբեր հանցագործությունների հետ կապ ունենալու մեջ։