«Ռեալն», ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրը Լուկա Մոդրիչի հետ

«Ռեալն», ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրը Լուկա Մոդրիչի հետ

Մադրիդի «Ռեալի» արտաքին կապերի տնօրեն Էմիլիոն Բութարգենյոն ակնարկել է, որ թիմի 35-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ պայմանագիրը կերկարաձգվի։ «Կան այնպիսի խաղացողներ, ինչպիսին Մոդրիչն է, որոնք այս մարզաձեւը ավելի լավն են դարձնում։

Նրա պասը Ֆերլան Մենդիին առաջին խաղակեսին հիանալի էր։ Մեզ համար դա ճոխություն է՝ ունենալ թիմի կազմում նման մարզիկ։ Նա շատ բան է տվել մեզ, դեռեւս տալիս է եւ դեռ կանի դա»,- Marca-ի փոխանցմամբ, ասել է Բութարգենյոն։

Նշենք, որ ամենայն հավանականությամբ, Մոդրիչի հետ պայմանագիրը կերկարաձգվի մեկ սեզոնով՝ մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը։