1988 թվականի դեկտեմբերի 7-ին  շատ տաք է եղել․ դա պարզապես համընկել է

1988 թվականի դեկտեմբերի 7-ին  շատ տաք է եղել․ դա պարզապես համընկել է

1988 թվականի դեկտեմբերի 7-ին   շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8...+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ  մտածում են, որ երկրաշարժ է լինելու:

Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ, դա պարզապես համընկել է: 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել:

Գագիկ Սուրենյան