Տնաշեններ, վերցրեք տվածս, լիացե՜ք, մնացածը՝ հետո․․․
Որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ի՞նչ է լինելու։ Դա կարո՞ղ է բացատրել թղթի կտորի հետևից ընկած անձնավորությունը։ Ադրբեջանը կամովին ազատելու՞ է մեր օկուպացված տարածքները։ Գերիներին ազատելու՞ է։ Էթնիկ զտված, բռնի տեղահանված արցախահայերը վերադառնալու՞ են իրենց պատմական հայրենիք, Արցախում գերեզմանները, եկեղեցիները, խաչքարերը, հոգևոր արժեքները դադարեցնելու՞ է պղծել։ Հայաստանի տարածքների նկատմամբ նոր նկրտումներ չի՞ ունենալու։ Ի՞նչ է ամրագրելու այդ թղթի կտորը, որի հետևից առավոտից իրիկուն ընկած է Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը՝ դրանով իսկ սեփական ժողովրդին զրկելով արժանապատվության վերջին փշուրներից։ Չէ՞ որ հենց ինքն էր ասում, որ խաղաղության պայմանագրից հետո ոչինչ չի կարող երաշխավորել։
44-օրյա պատերազմից, տասնյակ հազարավոր զոհերի, հաշմանդամների, Արցախի կորստից հետո ժողովրդի ունկին հաճելի է խաղաղություն բառը, որը Փաշինյանին մանրևելու տեղ է տալիս։ Նա այդ բառը վերցրել ու մուրճի տեղ է օգտագործում։ Իսկ մուրճի զարկի հետևանքը գիտեք։ Եթե որևէ մեկը ձայն է հանում, անմիջապես շրմփացնում է՝ իմ առաջին նպատակը խաղաղությունն է, երկրորդ նպատակը խաղաղությունն է, երրորդ նպատակն էլի խաղաղությունն է։ Իսկ ու՞մ նպատակը չէ խաղաղությունը։ Իրական, անվտանգային երաշխիքներով ամրապնդված խաղաղությունը և ոչ թե թղթի կտո՜րը․․․ Փաշինյանը թու՜ղ թ է ուզում, ինքը խաղաղություն չի ուզում։
Դա է վկայում իր վեցամյա փորձը։ Պատերա՜զմ, զոհե՜ր, գերինե՜ր, սուվերեն տարածքի հանձնում, Արցախի հայաթափում․․․ Հիմա նոր կապիտուլյացիայի թու՜ղթ է ուզում՝ խաղաղության անվան տակ, որ այդ թղթով կարողանա աթոռը պահել․․․ Երբ նա խնդրում է Արդրբեջանին, որ ստորագրեք 80 տոկոս համաձայնությամբ, մնացածի մասին հետո կբանակցենք, նա անկեղծ է ասում։ Տնաշեններ վերցրեք տվածս, լիացե՜ք, մնացածն էլ՝ հետո։ Ինձ աթոռ է պետք․․․ Դրան էլ չի համաձայնվում Ադրբեջանը։ Հազիվ Ադրբեջանի ձեռքը կխտար է ընկել։ Փափու՜կ, անու՜շ․․․
Կարծիքներ