Հայաստանը, Բելառուսն ու Ղազախստանը դեմ են քվեարկել Ուկրաինային ՄԱԿ-ում

Հայաստանը, Բելառուսն ու Ղազախստանը դեմ են քվեարկել Ուկրաինային ՄԱԿ-ում

Հայաստանը Բելառուսն ու Ղազախստանը ՄԱԿ 74-րդ նստաշրջանի ժամանակ դեմ են քվեարկել այն դրույթին, որը առնչվում էր Ղրիմի եւ Դոնբասի օկուպացմանը։ Բանաձեւը հեղինակել էր Ուկրաինան։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Սերգեյ Կիսլիցան։ «Այսօր Նյու-Յորքում ՄԱԿ հաջորդ ԳՎ օրակարգում Ուկրաինայի գրավյալ տարածքների մասին դրույթին դեմ են քվեարկել «եղբայրական» երկրներ Բելառուսը, Բիրման, Բոլիվիան, Բուրունդին, Վենեսուելան, Հայաստանը, Զիմբաբվեն, Իրանը, Ղազախստանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լաոսը, Նիկարագուան, Ռուսաստանը, Սերբիան, Սիրիան եւ Ֆիլիպինները»,- ասված է նախարար Կիսլիցայի գրառման մեջ։