Իրանի դեսպանը մեկնաբանել է Երևանի Հանրապետության հրապարակում արված սկանդալային տեսագրությունը

Իրանի դեսպանը մեկնաբանել է Երևանի Հանրապետության հրապարակում արված սկանդալային տեսագրությունը

Ազգայնական ​​և ռասիստական ​​կարգախոսներով հանդես եկողներն Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ չեն և չեն արտահայտում Իրանի պաշտոնական դիրքորոշումը։

Դրա մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով Երևանի Հանրապետության հրապարակում արված աղմկահարույց տեսագրությունը։

«Նման գործողությունները չպետք է կասկածներ հարուցեն Հայաստանի նկատմամբ Իրանի դիրքորոշման կամ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։

Նրանք (այս մարդիկ - խմբ.) Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ չեն։ Երևի ուզում են կասկածներ առաջացնել մեր հայ ընկերների շրջանում։ Պետք է զգոն լինել, որ չտրվենք դրան և չխաղանք թշնամու դաշտում»,- հավելել է դեսպանը։