Վարչապետը կարգադրել է հետաքննել տեղեկությունների արտահոսքերը

Վարչապետը կարգադրել է հետաքննել տեղեկությունների արտահոսքերը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գրավոր դիմել է Իսրայելի Գլխավոր դատախազ Գալի Բախարավ-Միարային՝ պահանջելով հետաքննել խորհրդակցությունների վերաբերյալ եղած տեղեկությունների արտահոսքերի դեպքերը։ Հատկապես խոսքը վերաբերվում է այն խորհրդակցություններին, որոնք վերաբերվում են անվտանգային հարցերին։ «Տեղ են գտել լուրջ տեղեկատվական չդադարող արտահոսքի դեպքեր, երբ հանրայնացվել են գաղտնի տեղեկություններ։

Չնայած իմ բազմակի խնդրանքներին, որ նման դեպքերը հետաքննվեն, բայց ոչինչ չի արվել»,- գրել է Նեթանյահուն՝ Գլխավոր դատախազին ուղղված նամակում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի առաջին օրերին The Times of Israel-ը գրել էր, որ Իսրայելի հատուկ ծառայությունները ձերբակալել են գաղտնի տեղեկությունների արտահոսքի հետ կապ ունեցող մի քանի կասկածյալների։ Անցյալ շաբաթ ձերբակալվել էր վարչապետ Նեթանյահուի գրասենյակի՝ Մամուլի հետ կապերի գրասենյակի նախկին խորհրդական Էլիեզեր Ֆելդշտեյնը։