Հայտնի է՝ ով է սպասարկելու Հայաստանի հավաքականի առաջիկա խաղը

 Հայտնի է՝ ով է սպասարկելու Հայաստանի հավաքականի առաջիկա խաղը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երրորդ մրցափուլի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումը կսպասարկի ուկրաինական մրցավարական անձնակազմը։ 

Հանդիպման մրցավար է նշանակվել Օլեքսի Դերևինսկին, մրցավարի օգնականներ՝ Սեյմոն Շլոնչակը և Վիկտոր Մատյաշը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Վիտալի Ռոմանովը, իսկ VAR-ի պատասխանատուները կլինեն Նիկոլա Բալակինը և Դենիս Շուրմանը։

Ֆարերյան կղզիներ — Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22։45-ին։