Էրդողանը նշել, թե ի՞նչ օգնություն է տրամադրելու Թուրքիան երկրաշարժից տուժածներին

Էրդողանը նշել, թե ի՞նչ օգնություն է տրամադրելու Թուրքիան երկրաշարժից տուժածներին

Պետությունն օգտագործել է բոլոր լծակներն ու ռեսուրսները Թուրքիայի 10 նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար։

Այս մասին Քահրամանմարաշ քաղաքում հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այսօր այցելելու է ավերիչ երկրաշարժից տուժած մի շարք շրջաններ։

Նրա խոսքով, երկրաշարժից տուժած ընտանիքներից յուրաքանչյուրը պետությունից կստանա 10 հազար լիրա (531,2 դոլար) օգնություն։

Երկրի ղեկավարը նշել է, որ աղետի գոտու բնակիչները ցանկության դեպքում կարող են տեղավորվել Անթալիայի, Ալանիայի և Մերսինի հյուրանոցներում։

Նախագահը նաև ասել է, որ կառավարությունը նպատակ ունի մեկ տարվա ընթացքում նոր բնակարաններով ապահովել երկրաշարժից տուժած շրջանների բնակիչներին։

Բացի այդ, Էրդողանն ընդգծել է, որ քաղաքացիները, ինչպես նաև լրատվամիջոցները չպետք է ենթարկվեն սադրանքներին և հաշվի առնեն միայն աղետի գոտու մասին պաշտոնական տվյալները։