Պատմական հաղթանակ, արցունքներ. 18-ամյա հնդիկը՝ շախմատի Աշխարհի 18-րդ չեմպիոն
Հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղի 14-րդ պարտիայում հաղթել է չինացի Դին Լիրենին և դարձել շախմատի աշխարհի նոր չեմպիոն:
Հանդիպման եզրափակիչ պարտիան տեղի է ունեցել այսօր Սինգապուրում։ Հնդիկը հաղթել է ընդհանուր 7,5:6,5 հաշվով:
Գուկեշը Վիշվանաթան Անանդից հետո դարձել է շախմատի աշխարհի երկրորդ հնդիկ չեմպիոնը: Հայտնի է, որ իմաստուն խաղի հայրենիքը հենց Հնդկաստանն է համարվում: Բացի այդ, նա դարձել է շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը։ Հաղթական պարտիայից հետո շախմատային «հրաշամանուկը» չի զսպել հուզմունքն ու արտասվել է:
Շախմատի համաշխարհային թագի մրցախաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 միլիոն դոլար:
Կարծիքներ