Իշխանականները հերքում էին, որ Խաչատրյանների ընտանիքի ՍՊԸ-ին Մարությանը տվել է 16 հարկի կառուցման շինթույլտվություն

Իշխանականները հերքում էին, որ Խաչատրյանների ընտանիքի ՍՊԸ-ին Մարությանը տվել է 16 հարկի կառուցման շինթույլտվություն

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է․
 
«Երեկ քաղաքապետարանը պաշտոնապես ընդունեց, որ նախկին Հանրապետական նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Տերյան 5» ՍՊԸ-ն պարտավորվել է Շիրակի փողոցում համայնքային հողի վրա իրականացնել շինարարական աշխատանքներ և արդյունքը փոխանցել քաղաքապետարանին: Հիշեցնում եմ, որ դեռևս օրեր առաջ իշխանականները հերքում էին, թե եղել է գործարք, որով Խաչատրյանների ընտանիքին պատկանող ՍՊԸին Աֆրիկյանների քանդված տան տարածքում Մարությանը տվել է վերգետնյա 16 հարկի կառուցման շինթույլտվություն, մինչդեռ Տարոն Մարգարյանի տված շինթույլտվությամբ նախատեսված էր 11 հարկի կառուցում, իսկ ավել հարկի կառուցման համար կար լուրջ նախապայման:

Շինարարները կփաստեն, թե Խաչատրյանների ընտանիքի համար որքան ձեռնտու գործարք է սա եղել, քանի որ կենտրոնի կենտրոնում այդպիսի մակերեսով հինգ հարկ ավել կառուցման շահույթը անհամեմատ ավելին է, քան Չարբախում այդպիսի շինարարության արժեքը:

Հիշեցնեմ, որ ժամանակին Մարությանը ինքն էր դեմ Աֆրիկյանների տան քանդմանը, իսկ այժմ իր աջակիցները պնդում են, թե մայրաքաղաքի կենտրոնում կարող է և 16 հարկանի շենք վեր խոյանալ»: