Ես չեմ ընկալում, երբ գույքահարկի ջատագովները փորձում են համեմատել մեքենայի և բնակարանի հարկումը

Ես չեմ ընկալում, երբ գույքահարկի ջատագովները փորձում են համեմատել մեքենայի և բնակարանի հարկումը

Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ես չեմ ընկալում, երբ գույքահարկի ջատագովները փորձում են համեմատել մեքենայի և բնակարանի հարկումը. հարգելիներս, մեքենան մեզանում շքեղություն է եղել սովետի տարիներին, մնացել է այդպիսին նաև այժմ: Լուրջ խնդրի դեպքում կարող ես այն վաճառել, սակայն նույնը չի կարելի ասել բնակարանի մասին. բնակարանը վաճառվում է ոչ թե լուրջ խնդրի, այլ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, և արդյունքում ընտանիքը մնում է օդում. մենք ԱՄՆ-ում չենք ապրում, որ թրեյլեր մեքենայի մեջ ապրելու սովորություն ունենանք, և ըստ այդմ՝ այդ համեմատությունը պետք է ընդհանրապես ՉԳՈՐԾԱԾԵԼ»: