Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին դասախոսներ են միացել (Տեսանյութ)

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին դասախոսներ են միացել (Տեսանյութ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, դաշնակցական Սուրեն Պարսյանը միացել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։

«Արայիկ Հարությունյանը կարող է ունենալ սեփական արժեհամակարգը և ոչ ոք չի կարող պարտադրել նրան մեկ այլ արժեհամակարգ։ Խնդիրն այն է, որ նա փորձում է պարտադրել իր արժեհամակարգը՝ օգտագործելով կառավարությունը։ Մենք չենք ընդունում Արայիկ Հարությունյանի կրթության, մշակույթի քաղաքականությունը»,- նշում է Պարսյանը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ուսանողների կողմից կազմակերպած անժամկետ նստացույցը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։